Պեկինը սպառնացել է Վաշինգտոնին դիմել պատասխան քայլերի չինական օդապարիկը խոցելու համար

Միացյալ Նահանգները շարունակում է խոցված չինական օդապարիկի բեկորների որոնումը, որը, Վաշինգտոնի կարծիքով, լրտեսում էր երկրի առանցքային ռազմական օբյեկտները: Օդապարիկը խոցվել է ԱՄՆ տարածքային ջրերի վրա, գրում է Euronews-ը։

Ամերիկյան կողմը խոստովանել է, որ օդապարիկի բեկորների հավաքումը դժվար է, քանի որ դրանք ցրված են Հարավային Կարոլինայի ափի երկայնքով 11 կմ տարածքում: Որոնումն իրականացնում են ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը:

Հաղորդվում է, որ օդապարիկը հունվարի 28-ին մտել է ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանություն Ալեուտյան կղզիներից հյուսիս և շարժվել Ալյասկայի վրայով, այնուհետև անցել է Կանադայի օդային տարածք, երեքշաբթի Հյուսիսային Այդահոյի վրայով վերադարձել է ԱՄՆ-ի տարածք, իսկ շաբաթ օրը խոցվել է:

Չինաստանը շարունակում է պնդել, որ օբյեկտը եղել է անվնաս օդերևութաբանական օդապարիկ և ԱՄՆ սահմանների մոտ է հայտնվել՝ ուժեղ քամիների պատճառով կորցնելով կառավարումը: Պեկինը դատապարտել է Վաշինգտոնին արձագանքի համար և շեշտել, որ պատրաստ է դիմել պատասխան քայլերի: