Վրաստանը 1 մլն լարի է հատկացնում Թուրքիայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար

Թուրքիայի Հանրապետությունում բնական աղետից տուժած բնակչությանը օգնելու համար Վրաստանի պետբյուջեից 1 մլն լարի է հատկացվել։

Հատկացված գումարը կուղղվի Թուրքիայի Հանրապետությունում բնական աղետից տուժած քաղաքացիների համար դեղորայք, սնունդ, հագուստ, բժշկական սարքավորումներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր գնելու և առաքելուն Թուրքիա։

Երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Բաթումիի ու Թբիլիսիի բնակչությունը նույնպես մարդասիրական օգնություն է հավաքում։

Թուրքիայում փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Շատ երկրներ, այդ թվում՝ Վրաստանը, երկիր են ուղարկել փրկարարական խմբեր։