Հարգանքի տուրք Վ. Տերյանի հիշատակին

Փետրվարի 9-ին՝ անվանի հայ պոետ, քնարերգու, մտավորական եւ քաղաքական գործչի՝ Վահան Տերյանի հիշատակին, Երեւանում՝ Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցվեց։

Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԺ պատգամավոր, ծնունդով Ջավախքից Շիրակ Թորոսյանի ֆբ էջից։

«Սիրելի հայրենակիցնե՜ր,
փետրվարի 9-ին կրկին այցելեցինք Վահան Տերյանի շիրիմին: Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում մի խումբ տերյանասերներով հարգանքի տուրք մատուցեցինք մեծագույն գանձացու, ջավախքցու, հայի հիշատակին:
Համեստ ու գողտրիկ միջոցառում էր: Հնչեցին ելույթներ, Վահան Տերյանի անվան դպրոցի աշակերտները հանդես եկան տերյանական կատարումներով:
Վահան Տերյանի ծննդյան օրն էր՝ ծաղիկներ, խնկարկում. օդը կրկին լիքն էր Տերյանով», — նշվում է տարածված հաղորդագրության մեջ։