Այսօր՝ փետրվարի 18-ին Ախալքալաքի Աղամաշենեբելի փողոցում իրար են բախվել Opel եւ Mercedes մակնիշի փոքր մարդատար մեքենաները։
Ականատեսների խոսքով, վթարից անմիջապես հետո դեպքի վայր են ժամամել շտապ օգնության աշխատակիցները, առաջին բուժօգնությունից հետո մեքենաներից մեկի կին ուղեւորին տեղափոխել են Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց։ Բուժաշխատողնրի փոխանցմամբ կնոջ մոտ թեթեւ վնասվածքներ են։
Դեպքի վայրում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն են։