Փետրվարի 17-ին Ախալցխայում տեղի ունեցավ պարի փառատոն, որին մասնակցեցին Վրաստանի եւ Հայաստանի պարային համույթներ։ Ախալքալաքից փառատոնին հրավիրված էր Lineup մշակույթի կենտրոնի «Արէ» պարի համույթի փոքրիկների խումբը։ 5-6 տարեկան Ախալքալաքցի փոքրիկների համար սա առաջին բեմելն էր։
Փառատոնի ծրագրում ներառված էին ոչ միայն պարային համարներ, այլ նաեւ երաժշտական կատարումներ։
Lineup կենտրոնում գործում է պարի 5 համույթ, պարուսույց Ռադիկ Եզոյանը գոհ է սաների մասնակցությունից եւ շնորհակալություն է հայտնում ծնողներին փոխադարձ վստահության համար։
«Արէ» համույթի սաները պարգեւատրվեցին վկայականներով եւ մեդալներով, ինչպես նաեւ կենտրոնի համույթները ստացան հրավեր մասնակցելու Բուլղարիայում կայանալիք միջազգային փառատոնի։
Մեդալները եւ դիպլոմները հաջորր օրը ծնողների ներկայությամբ խմբի ղեկավարը հանձնեց փոքրիկներին։