Պուտինը և Ռայիսին քննարկել են համատեղ ենթակառուցվածքային ծրագրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, այդ մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Կողմերը դրական են գնահատել ռուս-իրանական հարաբերությունների զարգացման մակարդակն ու դինամիկան։ Քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցեր։

Նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել պահպանել հետագա շփումները։