Այսօր՝ մարտի 6-ին Ախալքալաքի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մունիցիպալիտետի սոցիալապես անապահով եւ միայնակ մայրերին հանձնվեց նվերներ կանանաց տոների կապակցությամբ։ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը շնորհավորում է կանանաց միամսյակի առթիվ եւ նշում, որ քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է հնարավորության սահմաններում աջակցելու կանանց։
Ախալքալաքի քաղաքապետարանի գենդերային հավասարության խորհրդի մասնագետ Մադոննա Բալախաձեն եւս կարեւորում է կանանաց մշտապես ուշադրության կենտրոնում պահելը։ Նա եւս շնորհավորում է կանանց տոների կապակցությամբ։
Կանանց տոների առթիվ Ախալքալաքի քաղաքապետարանից նվերներ ստացան նաեւ գյուղերում ապրող սոցիալապես անապահովները եւ միայնակ մայրերը, նրանց փաթեթները բաժանել են գյուղերում քաղաքապետարանի ներկայացուցիչները։