Իսպանիայում կինը նախկին ամուսնուն ստիպել է վճարել 25 տարվա ամուսնության ընթացքում կատարած տնային աշխատանքի համար

Իսպանական դատարանը տղամարդուն պարտավորեցրել է 200 հազար եվրո վճարել նախկին կնոջը՝ 25 տարվա չվճարված տնային աշխատանքի համար, գրում է Euronews-ը։

Դատարանի որոշման մեջ նշված է, որ կինը գրեթե ողջ ժամանակը նվիրել է ընտանիքի հոգսերին ու տնային գործերով զբաղվելուն։

Նախկին զույգի ամուսնության մեջ գործել է ունեցվածքի բաժանման կարգ, ըստ որի այն ամենը, ինչ վաստակում էր ամուսիններից յուրաքանչյուրը, պատկանում էր միայն իրեն։

Արդյունքում՝ կինը, հասանելիություն չունենալով ամուսնության տարիներին ձեռք բերածին, ամուսնալուծության ժամանակ ոչինչ չի ստանում։

Գիտակցելով իր վիճակը՝ 48-ամյա Իվանա Մորալը դիմել է փաստաբանի։ Նրանք հաշվարկել են, որ 25 տարվա ամուսնության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձով, Իվանան կարող է ստանալ 204.624 եվրո։ Հենց այս գումարն է Մալագայի դատարանը պարտավորեցրել տղամարդուն վճարել նախկին կնոջը։