Այսօր՝ մարտի 101ին, ժամը 11:45-ին, տեղի կունենա Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստը, իսկ ժամը 12:00-ին՝ լիագումար նիստը։
Սրանք այն պահանջներն էին, որոնք ցուցարարները ներկայացրել էին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, երբ պարզ դարձավ, որ «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ որոշել են հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Վրաստանի հայ համայնքային հարթակ կազմակերպության ղեկավար Գիորգի Թումասյանի հետ.
«Այն, որ Վրաստանի ներկայիս «ռուսամետ իշխանությանը» պարտադրվեց հետ կանչել այս օրենքի նախագիծը, փաստում է, որ վրաց ժողովրդի ձայնը շատ բարձր լսելի է եւ հասարակական այդ ձայնը լսվում է ոչ միայն Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում, այլ նաեւ տարբեր երկրներում, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները։ Այս պայքարը Վրաստանի անկախության, պետականության, Ռուսաստանի «գուբերնիա» չլինելու եւ ԵՄ անդամ դառնալու համար է։
Օրենքի այս նախագծի հիմնական նպատակը Վրաստանի հասարակության եւ մեդիայի ոչնչացումն է, սա վտանգ է ստեղծում հասարակական կառույցներին, անկախ կազմակերպություններին, անկախ մեդիային, ինչպես նաեւ երիտասարդությանն ու ակտիվ հասարակական գործունեությանը եւ ամենակարեւորը սա վտանգ է մեր արտաքին քաղաքական վեկտորին, քանի որ աջակցությունը, որը գալիս է մեծամասամբ արեւմուտքից է՝ ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից։ Իրական գործակալների ֆինանասավորումը գաղտնի է եւ տեղի է ունենում Ռուսաստանից։ Ուստի այս օրենքը միայն հարվածելու էր արեւմուտքից ֆինանասավորվող կազմակերպություններին։
Այս օրենքի ընդունումը ռելեվանտ չէ այլեւս, որովհետեւ իշխանությունները շատ լավ հասկանում են որ այդ օրենքի նախագիծը հետ կանչելուց հետո, եթե իրենք չկատարեն տված խոստումը կստանան հասարակական այնպիսի պայքարի բռունցք, որն իրենք դեռ չեն տեսել։ Փաստացի վերջին օրերեին իշխանությունը որքան փորձեց ուժ կիրառել, այդքան ավելի շատ եւ բազմամարդ միջոցառումներ տեղի ունեցավ եւ մենք՝ վրաց հասարակությունը ավելի ամուր է պատրաստ պայքարի ռուսական իշխանության դեմ։
Այն, որ Վրաստանի ներկայիս «ռուսամետ իշխանությանը» պարտադրվեց հետ կանչել այս օրենքի նախագիծը, խստում է որ վրաց ժողովրդի ձայնը շատ բարձր լսելի է եւ հասարակական այդ ձայնը լսվում է ոչ միայն Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում, այլ նաեւ տարբեր երկրներում, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները։ Այս պայքարը Վրաստանի անկախության, պետականության, Ռուսաստանի «գուբերնիա» չլինելու եւ ԵՄ անդամ դառնալու համար է։
Օրենքի այս նախագծի հիմնական նպատակը Վրաստանի հասարակության եւ մեդիայի ոչնչացումն է, սա վտանգ է ստեղծում հասարակական կառույցներին, անկախ կազմակերպություններին, անկախ մեդիային, ինչպես նաեւ երիտասարդությանն ու ակտիվ հասարակական գործունեությանը եւ ամենակարեւորը սա վտանգ է մեր արտաքին քաղաքական վեկտորին, քանի որ աջակցությունը, որը գալիս է մեծամասամբ արեւմուտքից է՝ ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից։ Իրական գործակալների ֆինանասավորումը գաղտնի է եւ տեղի է ունենում Ռուսաստանից։ Ուստի այս օրենքը միայն հարվածելու էր արեւմուտքից ֆինանասավորվող կազմակերպություններին։
Այս օրենքի ընդունումը ռելեվանդ չէ այլեւս, որովհետեւ իշխանությունները շատ լավ հասկանում են որ այդ օրենքի նախագիծը հետ կանչելուց հետո, եթե իրենք չկատարեն տված խոստումը կստանան հասարակական այնպիսի պաձքարի բռունցք, որն իրենք դեռ չեն տեսել։ Փաստացի վերջին օրերեին իշխանությունը որքան փորձեց ուժ կիրառել, այդքան ավելի շատ եւ բազմամարդ միջոցաօումներ տեղի ունեցավ եւ մենք՝ վրաց հասարակությունը ավելի ամուր է եւ պատրաստ պայքարի։
Առաջիկայում օրենքի հետ կանչելը պետք է ֆորմալ ինստիտուցիոնալ մակարդակով ամրագրվի, բայց վրաց հասարակությունը այլեւս համոզված է, որ այս իշխանությունը Ռուսաստանի դրածոներն են եւ այլեւս չկա ետդարձի ճանապարհ, ակնկալիքս այն է, որ Վրաստանում պետք է տեղի ունենա արտահերթ ընտրութձուն, որի արդյունքում կհեռանա իշխանությունից այս ռուսամետ կառավաէությունը։