Վրաստանի ժողովրդավարությունը վերջին օրերին ենթարկվում է նոր փորձության: Պատրվակ ընդունելով, իբրև թե, երկրի ազգային անվտանգությունը և հոգ տանելով Վրաստանի պետականության ճակատագրի հանդեպԿրեմլը և նրա համախոհները Վրաստանում փորձում են Վրաստանը պահել ռուսական սապոգի ճնշիչ ազդեցության տակ և Վրաստանից դուրս մղել ժողովրդավարության ու եվրոպական քաղաքակրթության նվաճումները
այսպիսով երկիրը ընդգրկելով ավտորիտար, հակադեմոկրատական և հակաքաղաքակրթական համաշխարհային հանրույթ, որի միջուկը Ռուսաստանն է:
Այս պայմաններում, հիրավի, հերոսական էր Վրաստանի քաղաքացիական հասարակության և դեմոկրատական շարժման հուժկու ընդվզումը, որը պարտադրեց ռուսական կողմնորոշման կառավարությանը նահանջել:
Այսպիսով, ժողովրդավարության պաշտպանության առաջին քայլն արված է, սակայն վերջնական հաղթանակը մնում է դեռևս արձանագրել: Մինչդեռ, վերջին տարիների իրադարձությունները Այսրկովկասում և ռուսական բանակի արնաքամվելու փաստը ուկրաինական ճակատում, ստեղծել են լավագույն նախադրյալներ կազմավորելու Բարենցի ծովից` Ֆինլանդիա, Լեհաստան, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, մինչև Արաքսի հովիտ դեմոկրատական վալը (պատնեշը):
Վստահ ենք, որ դա այսպես էլ լինելու է:
Վրաստանում ծավալվող իրադարձությունները ապացուցում են, որ դեմոկրատիայի հաղթանակը ենթադրում է նաև դեմոկրատիայի անսասանություն և պաշտպանություն:
Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, որպես հայկական հեղափոխության ծնունդ, ամուր կերպով կանգնած է դեմոկրատիայի դիրքերին ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս և ողջունում է ու հաջողություններ մաղթում Վրաստանի դեմոկրատիայի հաղթանակին: Ավտորիտարիզմը և ավտոկրատիան դատապարտված են և պատմության աղբանոցում են:
Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ` Լևոն Շիրինյան
ք. Երևան, 10.03.2023