Ադրբեջանական կողմը դարձյալ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Քիչ առաջ ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն` խնդրելով խստիվ կերպով հետևել անվտանգության կանոններին: