Իրանի և Բելառուսի նախագահները ստորագրել են 8 հուշագիր

Իրանի և Բելառուսի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի և Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ երկու երկրի միջև համագործակցության 8 հուշագիր է ստորագրվել, որից հետո կողմերը հանդես են եկել ընդհանուր մամուլի ասուլիսով։

Իրանի նախագահը նշել է, որ մշակել են ճանապարհային քարտեզ իրենց ռազմավարական հարաբերություների զարգացման համար, կարևորել է արդյունաբերության, առևտրի, գյուղատնտեսության և ճանապարհների ոլորտներում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները:

Ալեքսանդր Լուկաշենկոն էլ շնորհակալություն է հայտնել իրանական կողմին բարձր ընդունելության կապակցությամբ: Մատնանշելով երկու երկրի առևտրատնտեսական հարաբերությունների աճի դինամիկան՝ Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու դեպքում երկկողմ առևտրշրջանառության ծավալները հնարավոր է հասցնել 100 մլն դոլարի։