Վրաստանի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարարին

Երեկ՝ մարտի 13-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հետ։

Ֆրանսիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը Քեթրին Կոլոննան աջակցություն է հայտնել Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացին։

Հայտարարության համաձայն՝ Ֆրանսիայի արտգործնախարարն ընդգծել է Եվրահանձնաժողովի 12 առաջարկություններին համապատասխան օրենքի գերակայության առումով բարեփոխումների ակտիվացման անհրաժեշտությունը, որպեսզի Վրաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու։

«Քեթրին Կոլոննան ողջունել է Վրաստանի խորհրդարանի որոշումը՝ մերժել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։ Նա կոչ արեց ապագայում զգոն լինել ցանկացած նախաձեռնության դեմ, որը խաթարում է վրաց հասարակության միասնությունը: Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել շարունակել խորացնել երկկողմ հարաբերությունները և աջակցել Վրաստանին՝ Ռուսաստանի ապակայունացման ջանքերի ֆոնին»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։