Այսօր` մարտի 14-ին Ախալքալաքի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվեց գյուղատնտեսական կոոպերատիվների անդամների հարցերը, գյուղատնտեսական տեխնիկայի գնման և ֆինանսավորման պետական ծրագրի վերաբերյալ։
Ծրագիրն իրականացվում է Վրաստանի բոլոր շրջաններում, սակայն կարող են մասնակցել միայն կոոպերատիվները։ Որպես բարձրալեռ շրջանի ներկայացուցիչներ Ախալքալաքում շահառուները կոոպերատիվ կարող են կազմավորել 5 անդամով և պետք է անպայման ունենան 10 հեկտար ընդհանուր հողատարածք։ Ֆինանսավորումը նախատեսված է գյուղտեխնիկայի ձեռքբերման համար, տեխնիկայի արժեքի 50%-ը հատկացվում է պետության կողմից, իսկ 50%-ը՝ շահառուի։
Նշենք, որ ծրագրի համար նախատեսված գումարը ամբողջ Վրաստանի մասշտաբով կազմում է 10 մլն լարի։