Իրանում համաներում է շնորհվել 82 հազար 656 մարդու. դատական համակարգի ղեկավար

Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էժեին Արդարադատության բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է, որ Իրանում համաներում է կիրառվել 82 հազար 656 մարդու նկատմամբ, և հնարավոր է՝ այդ թիվն ավելանա։

Մոհսենի Էժեյը հայտնել է, որ համաներում ստացածներից 22 հազարը այն մարդիկ են, որոնք ձերբակալվել են վերջին լայնածավալ հակակառավարական ցույցերի ժամանակ, որոնցից ոմանք արդեն բանտարկված են եղել, իսկ ոմանք ներում են ստացել նախքան դատավճիռը: