Ավանդույթին հավատարիմ մնալով Ախալցխայի Սբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի ունեցավ  «Հայկական Գաթա» փառատոնը

Մարտի 15-ին Հայ Առաքելական Եկեղեցում Միջինք է, որը նշանակում է որ հասել ենք Մեծ Պահքի ուղիղ կեսին։

Այս օրն ըստ ավանդույթի տոնում ենք «Հայկական Գաթա» փառատոնը։ Ավանդույթին հավատարիմ մնալով Ախալցխայի Սբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի ունեցավ  «Հայկական Գաթա» փառատոնը։

Տոնն առավել գեղեցկացավ Եկեղեցու երգչախմբի կատարումներով և «Ախալցխա» պարի համույթի ելույթներով։

Փառատոնի ավարտին Եկեղեցու խաչքավորի կողմից նվերներ բաժանվեցին փառատոնին առավել ակտիվ պատրաստված անձանց։

Տոնն ամփոփվեց Ախալցխայի և Բորժոմիի շրջանների Հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տ. Հակով աբղ. Սահակյանի և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ. Տ. Թորգոմ քհն. Վարդանյանի օրհնության խոսքով։