«Եվրատեսիլ 2023»-ում Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովի մրցութային երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա «Եվրատեսիլ 2023»-ի պաշտոնական YouTube ալիքում այսօր՝ ժամը 21:00-ին, «Մոամբեի» ավարտից անմիջապես հետո»:
Մրցութային երգի՝ «Echo»-ի հեղինակը Գիգա Կուխիանիձեն է։ Տեքստը պատկանում է Իրուին և Բենի Քադագիձեներին։ Երգի տեսահոլովակը նկարահանել է Զազա Օրաշվիլին։ Գիորգի Տորիաշվիլին աշխատել է խորեոգրաֆիայի վրա, Շակո Պոպիաշվիլին՝ նկարչության, իսկ Մարիկա Քուրդուբաձեն՝ կոստյումների վրա։
«Եվրատեսիլ» երգի 67-րդ մրցույթը կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում։
«Եվրատեսիլ 2023»-ին մասնակցում է 37 երկիր: Վրաստանը հանդիսատեսին կներկայանա մայիսի 11-ին, երկրորդ կիսաեզրափակիչ երեկոյան։
Ավանդաբար, Վրաստանի Առաջին ալիքը կառաջարկի Եվրատեսիլի բոլոր երեք երեկոների ուղիղ հեռարձակումը։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։