Այսօր՝ մարտի 18-ին Ախալքալաքի մարզական համալիրում մեկնարկեց քիքբոքսինգի առաջնություն, որին մասնակցում էին Վրաստանի եւ Հայաստանի մարզիկները։ Առաջնության նախաձեռնողը Վրաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան է, աջակիցները Ախալքալաքի քաղաքապետարանը, մարզական համալիրը եւ Սեւան Նալբանդյանը, ով աջակցել է մարզիկների հաղթական գոտիների ձեռքբերման հարցում։
Բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքիվ հանդես եկավ Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, քաղաքապետարանի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության, հուշարձանների պահպանության եւ զբոսաշրջության բաժնի պետ Վալերի Ստելմաշովը եւ Վրաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Լաշա Ճուռաձեն, իսկ մշակութային համարներով ելույթ ունեցան «Ջավախք» եւ «Մուրջի» համույթները։
Առաջնության արդյունքների մասին կտեղեկացնենք առաջիկայում։