Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցը և հաստատությունում երեխաների նկատմամբ բռնությունները ներառվել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների զեկույցում։
Փաստաթղթում նկարագրվում է վերջին տարիներին պանսիոնատի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ երեխաների իրավունքների խախտումներ, նվաստացուցիչ, անմարդկային և անհավասար վերաբերմունք և այլն։ Զեկույցում ասվում է, որ նույնիսկ Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցում ապրելը երեխաների իրավունքների խախտում է, քանի որ միջավայրը չի նպաստել երեխաների համար պատշաճ պայմանների ստեղծմանը։