ԵՄ ներմուծվող մեղրի կեսը չի համապատասխանում չափանիշներին. ուսումնասիրություն

Եվրամիություն ներկրվող մեղրի գրեթե կեսը՝ 46%-ը, չի համապատասխանում ԵՄ չափանիշներին։ Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը փորձարկել է 320 նմուշ ամբողջ Եվրոպայում և պարզել, որ Չինաստանից ներմուծվող մեղրի 74%-ը, թուրքական մեղրի 93%-ը և Մեծ Բրիտանիայից ներկրվող մեղրի 100%-ը անորակ է:
 
Օրինակ՝ Ֆրանսիայում վերցված 21 նմուշից միայն 4-ն են եղել «իսկական» մեղր։
 
Հիմնական խախտումը մեղրին շաքարի ավելացումն է, օրինակ՝ ճակնդեղի կամ բրնձի օշարակ։ Սա առողջության համար վտանգավոր չէ, բայց նվազեցնում է մեղրի օգտակար հատկությունները, ինչպես նաև դրա արժեքը:
 
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել 44 ընկերություններում, որոնցից 7-ի նկատմամբ արդեն պատժամիջոցներ են կիրառվել։ Եվրոպացիների օգտագործած մեղրի 40 տոկոսը ներմուծվում է: