Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում սկսված բանավոր վեճը շարունակվել է։ Խորհրդարանական մեծամասնության անդամները ֆիզիկական բախման մեջ են մտել ընդդիմադիր պատգամավոր Գուբազ Սանիկիձեի հետ։
Մինչ այս խորհրդարանում ելույթ ունեցած վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սանիկիձեին անվանել էր «դավաճան» և հավելել, որ նա «վաճառել է իր հոգին»։ Ի պատասխան՝ Սանիկիձեն անպարկեշտ հայհոյանքներ է տվել։
Վարչապետի ելույթն ավարտվեց, և հանդիպումը ընդմիջվեց, իսկ առերեսումը շարունակվեց միջանցքում։
Ինչպես երեւում է լրատվամիջոցներում հրապարակված կադրերից, Սանիկիձեին վիրավորելու մեջ հատկապես ակտիվ է եղել «Վրացական երազանքի» պատգամավոր Դավիթ Մատիկաշվիլին։ Կադրերում երեւում է նաեւ, թե ինչպես են Ալուդա Գուդուշաուրին ու Գիա Բենաշիլին բռնում Սանիկիձեի վզից։
Մեծամասնության պատգամավորները Սանիկիձեի վրա գոռում են՝ ներողություն խնդրելու։
Մատիկաշվիլին շարունակում է հայհոյել նույնիսկ այն բանից հետո, երբ Սանիկիձեն դուրս եկավ շենքից։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Լևան Բեժաշվիլիին, ով կանգնած էր իմ կողքին, երբ բորենիների պես հարձակվեցին ինձ վրա
Եթե նա չլիներ, չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ։ Պահակները տեղից չեն շարժվել, չգիտեմ, եթե Լևան Բեժաշվիլին չլիներ…