Վրաստանի խորհրդարանի նիստը, որտեղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կներկայացնի տարեկան զեկույցը, մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Բուչայում զոհերի հիշատակը։
«Նախքան իմ ուղերձը սկսելը, ուզում եմ համերաշխություն հայտնել մեր բարեկամ Ուկրաինային։ Այսօր Բուչայի ողբերգության առաջին տարելիցն է, և խնդրում եմ հարգել զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Սալոմե Զուրաբիշվիլիի տարեկան զեկույցի շնորհանդեսին մասնակցում են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։