Հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումները. մեկնաբանություն

Տեղ գյուղում արդբեջանական ներթափանցման վերաբերյալ լուրերը, Լաչինի միջանցքում փոփոխությունները, պաշտոնական ոչ լիարժեք տեղեկատվությունն ու բնակիչների տարակարծությունը խոսում են անորոշ իրավիճակի մասին, որի հստակեցմամբ պայմանավորված Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնը ներկայացնում է Հայաստանի «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի մեկնաբանությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ.

«Վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին որ, այս վերջին էսկալացիայի ետեւում նույնպես կանգնած է Ռուսաստանը, որովհետեւ առանց ռուսական կողմի մասնակցության ադրբեջանցիների նման առաջխաղացում ուղղակի անհնարին կլիներ։ Տեղ գյուղից ոչ հեռու գտնվող այդ տարածքը զբաղեցնում էին ռուսները եւ նրանք ոչ թե հանձնել են հայկական կողմին, այլ ուղղակի թողել գնացել են, տպավորություն ստեղծելով, որ ադրբեջանցիները գան, ինչի մասին վաղօրոք տեղյակ են եղել։ Այս էսկալացիայի ետեւում, ռուսները կանգնած լինելով, թիրախավորում են Հայաստանի ղեկավարությունը, Հայաստանի հանրապետությունը եւ նպատակ ունեն Հայաստանին ուղղակի սահմանափակել իր քաղաքականությունների դիվերսիֆիկացիայի ճանապարհին։ Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Հայաստանը նոր գործընկերներ է ձեռք բերում, Հայաստանին սատարում է միջազգային հանրությունը, հատկապես այն դեպքում, երբ Ռուսաստանը պատմականորեն աննախադեպ մեկուսացման մեջ է եւ վտանգ է տեսնում, որ Հայաստանի համար դառնալով անհեռանկարային գործընկեր, Հայաստանն ինքնուրույն ճանապարհ է բռնել։ Ահա այս ամենից ելնելով Ռուսաստանը, որպես բութ գործիք օգտագործում է Ադրբեջանին վերածելով Հայաստանի վրա ճնշման գործիքի։ Ընդհանուր պատկերում նկատելի է, որ քանի ռուսական ներկայությունը Հայաստանում շարունակվում է այն ձեւով, որ ձեւով եղել է մինչ այդ՝ Ռուսաստանը նման լծակներ ունի, հետեւապես առաջիկայում նոր էսկալացիա թույլ չտալու համար եւ այդ վտանգը չեզոքացնելու համար Հայաստանը պետք է ավելի համառ եւ ավելի վճռականիրեն առաջնորդվի ազգային անվտանգության շահերով»,- եզրափակում է Ռուբեն Մեհրաբյանը։