Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմերի դեմ՝ հայտարարել է ՉԺՀ վարչապետ Լի Ցյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հեռախոսազրույցում։
«Երկու պետությունների ղեկավարների ռազմավարական ղեկավարությամբ նոր դարաշրջանում համապարփակ գործընկերություն և ռազմավարական փոխգործակցություն ենթադրող ռուս-չինական հարաբերությունները պահպանում են զարգացման բարձր մակարդակը»,- նշել է չին պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Մոսկվան ու Պեկինը հավատարիմ են դաշինքների չմիանալու սկզբունքին, նրանց համագործակցությունն ուղղված չէ առճակատման: Լի Ցյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները հավատարիմ են նաև փոխադարձ հարգանքի, վստահության և փոխշահավետ համագործակցության սկզբունքներին: