Այսօր՝ Ապրիլի 5-ին ASP Group-ի նախաձեռնությամբ և Ախալքալքի քաղաքապետարանի աջակցությամբ քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվեց գյուղտեխնիկայի ցուցադրություն։ Ախալքալաք էր բերվել ժամանակակից տեխնիկաներ, որոնց առավելությունները ներկայացվեց ֆերմերներին։ Ցուցադրությանը նաև ներկա էին ՏԻՄ ներկայացուցիչներ։
Asp group-ի ներկայացուցիչների խոսքով ցուցադրությունը կազմակերպվել է Սամցխե — Ջավախքում, քանի որ այս տարածաշրջանը երկրում հայտնի է գյուղատնտեսական ակտիվով։
ASP Group-ը հատուկ տեխնիկայի ցուցադրություն է կազմակերպել Ախալցխայում, հաջորդիվ կներկայացվի նաև Նինոծմինդայում:
ASP-Group-ի գործունեությունը ավտոմեքենաների, գյուղատնտեսության, շինարարության և հատուկ նշանակության սարքավորումների վաճառքն է: Ընկերությունը տրամադրում է նաև պահեստամասեր և ամբողջական սպասարկում բոլոր սարքավորումների համար։