Ախալցխա քաղաքում՝ Փոցխով գետի ափին, այսպես կոչված Հին ատամնաբուժարանի շենքի կողքին տասնամյակներ շարունակ ապօրինի աղբանոց է եղել։ Տեղի բնակիչներն ասում են, որ կենցաղային աղբը դեռ թափվում է նշված վայրում։
Այստեղ դուք կգտնեք պոլիէթիլենային տոպրակներ, թիթեղյա, պլաստմասե և ապակյա շշեր, ստվարաթղթե տուփեր, շինարարական աղբ և այլ անպետք իրեր։ Քանի որ աղբավայրը գտնվում է գետի մոտ, թափոնները նույնպես լցվում են ջուրը։
Ախալցխայի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին նույնպես տեղեկություններ ունի քաղաքի կենտրոնում ապօրինի աղբակույտի մասին, սակայն ի տարբերություն տեղացիների, նա մեզ ասում է, որ այնտեղ այլեւս աղբ չեն նետում։
Ինչ վերաբերում է տարածքի վերամաքրմանը, քաղաքապետն ասում է, որ նախատեսում են, սակայն կոնկրետ երբ չի նշում։
Բնապահպան Գիորգի Էպիտաշվիլին պատմում է, թե ինչպես են թափոնները, որոնք մտնում են գետ, ազդում ջրային բույսերի և ձկների վրա։ Նրա խոսքով՝ գետերը տարբեր մետաղներով աղտոտելով՝ այդ մետաղները մտնում են ձկների օրգանիզմ, ուստի չի կարելի նման ձուկ ուտել, քանի որ մարդիկ կարող են թունավորվել կամ աղիքային վարակ ստանալ։
Սա Ախալցխայում գործող միակ ապօրինի աղբավայրը չէ։ Որպես Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագրի մաս՝ բոլոր քաղաքապետարաններից պահանջվում է մշակել թափոնների կառավարման 5-ամյա ծրագիր: