Իսրայելն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Հերցոգ

Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Իսրայելի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, կարևորվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունները։

Հերցոգը վերահաստատել է Իսրայելի ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանությանը։