Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցին անցնում է նոր օրացույցի

Մետրոպոլիտ Եպիֆանին ասել է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին ծրագրել է օրացուցային բարեփոխում իրականացնել և Սուրբ Ծննդյան տոնակատարությունը հունվարի 7-ից տեղափոխել դեկտեմբերի 25, հույն-կաթոլիկ եկեղեցու օրինակով:

Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու առաջնորդը հայտնել է, որ այդ մասին որոշում կկայացվի մայիսին Եպիսկոպոսների խորհրդում:

«Այս բարեփոխման իրականացումը, առաջին հերթին, հնարավորություն կտա անցնել ավելի ճշգրիտ օրացույցի և ապագայում խուսափել անշարժ տոների աստիճանական տեղաշարժից։ Աստծո օգնությամբ մենք այդ հարցը կլուծենք»,- ասել է նա։