Ջավախքից 3 կազմակերպություն դիմում են Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանական ծառայություններին

Ներկայացնում ենք դիմումն՝ առանց փոփոխության։

 

Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանական ծառայություններին

Դիմում

Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները դիմում են ձեզ խնդրանքով գործուն մասնակցություն ունենալ Ադրբեջանի կողմից Հակարի կամուրջի վրա տեղադրված մաքսակետի ապամոնտաժման գոծընթացին։

Մաքսակետի տեղադրումը հակասում է 2020 թվականի հոկտեմբերի 9-ի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններին եւ կարող է լայնածավալ ռազմական գործողությունների պատճառ դառնալ։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, Ռուսաստանի անհասկանալի վարկը առիթ են տալիս մտավախության, որ Արցախի 120 000 բնակչությունը ենթարկվի էթնիկ զտման եւ անգամ ցեղասպանության իր իսկ պատմական հայրենիքում։

Հուսով ենք ձեր դրական արձագանքը էական ազդեցություն կունենա խնդրի լուծման վրա։

Ջավախք ժողովրդական շարժման նախագահ՝ Ն. Կարապետյան

«Ջավախք» ՀԿ նախագահ՝ Ս. Հակոբյան

«Վիրք» կուսակցության համանախագահ՝ Դ. Ռստակյան։