Մեծ Բրիտանիայում թագադրման նախօրեին մեծացել է Չարլզ III-ի ժողովրդականությունը. The Times

Մեծ Բրիտանիայում վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն մեծացել է Չարլզ III թագավորի աջակցության վարկանիշը: Դա են վկայում The Times պարբերականի անցկացրած հարցման արդյունքները:

Ըստ ստացված տվյալների՝ բրիտանացիների 62 %-ը կարծում է, որ Չարլզ III-ը լավ թագավոր կլինի։ Համեմատության համար նշվել է, որ 2022 թվականի մարտին այս կարծիքին է եղել հարցվածների 39 %-ը։

Բացի դրանից՝ պարզվել է, որ հարցված բրիտանացիների 60%-ը կողմ է միապետության պահպանմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման արարողությունը տեղի կունենա մայիսի 6-ին։ Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ ավելի քան 200 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ մոտ 100 պետության ղեկավարներ են մասնակցելու արարողությանը Վեսթմինսթերյան աբբայությունում: