Զելենսկին և Ֆոն դեր Լայենը քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մանրամասները։

Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահին Ուկրաինային «անհրաժեշտ զինամթերք, հրետանու համար մեկ միլիոն արկ» տրամադրելու պատրաստակամության համար։ Զրուցակիցները նաև քննարկել են այդ օգնության տրամադրման հրատապության հարցը, քանի որ, Զելենսկու խոսքով՝ այդ զինամթերքն արդեն անհրաժեշտ է մարտի դաշտում։