Ախալքալաքում հարգանքի տուրք մատուցեցին ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած հերոսների հիշատակին

Այսօր՝ մայիսի 9-ին Ախալքալաքում ծաղիկներ խոնարհեցին հայրենական պատերազմի հերոս Վաչագան Վանցյանի կիսանդրու մոտ։

Մայիսի 9-ը նշվում է որպես ԽՍՀՄ-ի Տարած հաղթանակի օրը ֆաշիստականն Գերմանիայի հանդեպ։

Առավոտյան Ախալքալաքի քաղաքապետարանի մոտ էին հավաքվել քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի աշխատակիցները, ովքեր Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի հետ այցելեցին դեպի Վաչագան Վանցյանի կիսանդրու մոտ եւ հարգանքի տուրք մատուցեցին։
Ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի այլ աշխատակիցներ։

Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահի տեղակալ Համլետ Մովսիսյանը նշում է. «Յուրաքանչյուր տարի այս օրը մեր հարգանքն ու խոնարհումն ենք բերում Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններին եւ զոհված հերոսներին։ Այսօր մարտահրավերները շատ են եւ մոլորակին սպառնում է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը, խաղաղություն եմ մաղթում աշխարհին»։

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետից վերջին վետերանը մահացել է անցյալ տարի։