Բայդենը չի բացառել օտարերկրյա այցերի չեղարկումը պետական պարտքի խնդրի պատճառով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կարող է հրաժարվել օտարերկրյա այցերից, այդ թվում՝ G7-ի երկրների գագաթնաժողովին մասնակցելուց, եթե պետական պարտքի հետ կապված իրավիճակը չլուծվի: Այնուամենայնիվ, նախագահը նշել է, որ ուղևորությունների չեղարկումն, այնուամենայնիվ, «քիչ հավանական է»:

Ինչպես հաղորդվել է, պետական պարտքի շեմը բարձրացնելու խնդրի հարցով Բայդենի հանդիպումը ամերիկյան Կոնգրեսի առաջնորդների հետ ավարտվել է անարդյունք:

Բանակցություններից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ կտրականապես դեմ է դեֆոլտի գաղափարին:  Նա ընդգծել է, որ դեֆոլտի դեպքում «ամերիկյան տնտեսությունը կընկնի զգալի ռեցեսիայի մեջ»:

Ֆինանսների նախարար Ջանեթ Ելենն անցյալ շաբաթ օրենսդիրներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը կարող է դեֆոլտ հայտարարել մինչև հունիսի 1-ը:

Ըստ ծրագրի, մայիսի 19-21-ը ԱՄՆ նախագահը պետք է մասնակցի G7-ի առաջնորդների հանդիպմանը Հիրոսիմայում, այնուհետև մայիսի 24-ին այցելելու է Ավստրալիա՝ մասնակցելու անվտանգության քառակողմ երկխոսության գագաթնաժողովին (Quad) և կանգ առնի Պապուա Նոր Գվինեայում: