Ղրիմի Կոնգոյի տենդ է գրանցվել Ախալցխայում և Ասպինձայում

Ասպինձաում Ղրիմ-Կոնգո տենդի մեկ դեպք է գրանցվել: Հիվանդությունը հաստատվել է 45-ամյա կնոջ մոտ, այս տեղեկությունը հաստատում են Ասպինձայի հանրային առողջության կենտրոնից։

Նրանց խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, հիվանդը տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց։ Ինչպես մեզ հայտնեցին պոլիկլինիկայում, նրա առողջական վիճակը բավարար է, և, հնարավոր է, վաղը նա դուրս գա կլինիկայից։

Ախալցխայում Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի դեպք է գրանցվել: Ինչպես մեզ հայտնեցին քաղաքապետարանից, հիվանդն արդեն ապաքինվել է։