Վրաստանը հստակորեն կատարում է իր բոլոր պարտավորությունները միջազգային հանրության առջեւ, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։
Նրա խոսքով, ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր չի եղել դեպք, որ որեւէ մեկը Վրաստանի միջոցով խուսափի պատժամիջոցներից։
«Սա մեր պարտավորությունն է մեր գործընկերների հանդեպ և միշտ կկատարվի։ Սա մեր պատասխանատվությունն է։ Ըստ այդմ, այս հարցում Վրաստանը շատ թափանցիկ ու բաց է և կշարունակի ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ՝ միջազգային հանրության և գործընկերների հետ միասին։ Մենք սերտ համակարգում ենք միջազգային գործընկերների հետ և թափանցիկ ենք աշխատում մեր գործընկերների հետ պատժամիջոցների հարցում»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։
Դանիացի լրագրողի այն հարցին, թե եթե Վրաստանը լիներ Եվրամիության անդամ, կգնա՞ր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճանապարհով։
«Վրաստանն աշխատում է Եվրամիության հետ՝ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։ Դա քայլ է, ճանապարհ, որը տանում է դեպի վերջնական անդամակցություն: Վերջնական անդամակցությունը ժամանակ է պահանջում, տարիներ: Մենք պատասխանատու գործընկեր ենք, Եվրամիության ասոցացված անդամ և կատարում ենք մեր գործընկերների հետ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Ուստի պարզ և հեշտ է տեսնել այն քայլերը, որոնք երկիրը ձեռնարկել է սերտ համակարգմամբ»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։