«Տոները և ծեսերը Ջավախքում» ծրագիրը կիրականացվի Նինոծմինդայի 8 գյուղում

«Ջավախք» հայրենակցական միության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ ձեռնարկվել է «Տոները և ծեսերը Ջավախքում» ծրագրի իրականացումը: Ծրագրում ընդգրկված են  Նինոծմինդայի շրջանի ութ գյուղեր: Հանգամանորեն ուսումնասիրվելու են  այդ գյուղերի տոները, ծեսերը, սովորույթները:

«Առաջիկայում կհրապարակենք գյուղերի ցանկը և կխնդրենք նաև ձեզ՝ տեղեկություններ տրամադրել այդ գյուղերի մասին»,- նշում են նախագիծն իրականացնողները։

Նրանց խոսքով՝ ուսումնասիրության նյութ են դառմալու նաև վրացական տոները:
Ծրագրի ղեկավարը Նարինե Սիրականյանն է, համակարգողը՝ Մարինե Այվազյանը, բանահավաք-ազգագրագետը՝ Արգամ Երանոսյանը:
Ներգրավվաղ են նաև ուսանող կամավորներ, որոնց համար կազմակերպվում են սեմինարներ՝ բանահավաքության առանձնահատկությունները ուսուցանելու համար: Ցանկացողները կարող են միանալ՝ դիմելով «Ջավախք» հայրենակցական միության  գրասենյակ (Արշակունյաց 4, 2-րդ հարկ, հեռ. 010 55-82-88):
Ծրագրի վերջում ուսումնասիրություններն ամփոփվելու են էլեկտրոնային գրքում:
Նկարներում առաջին սեմինարի մասնակից ուսանողներն են: