Արտաքին գործերի նախարարության, Հարավային Աֆրիկայում Վրաստանի դեսպանատան և Ծովային տրանսպորտի գործակալության ջանքերի արդյունքում մայիսի 21-ին վրացի նավաստիներն ազատվել են գերությունից, ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ նրանք Նիգերիայում բուժզննում են անցնում եւ նրանց առողջական վիճակը բավարար է։
«Մոտ օրերս նավաստիները կվերադառնան հայրենիք։ Նրանց ճանապարհորդությունն ապահովում է գործատու ընկերությունը։ Մայիսի 2-ին Կենտրոնական Աֆրիկայի Գաբոնի տարածքային ջրերում Մարշալյան կղզիների դրոշի ներքո ընթացող նավից վրացի նավաստիներ են առևանգվել։ Դրանից հետո Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, Հարավային Աֆրիկայում Վրաստանի դեսպանությունը և Ծովային տրանսպորտի գործակալությունը շարունակաբար աշխատում են Վրաստանի քաղաքացիներին օգնելու համար։ Հարավային Աֆրիկայում Վրաստանի հյուպատոսը մշտական կապի մեջ էր նաև Պրետորիայում Գաբոնի դեսպանատան և գործատու ընկերության ներկայացուցիչների հետ։ Վրացի նավաստիները գերությունից ազատվել են մայիսի 21-ին»,- հայտնել են նախարարությունից։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։