ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստին հրավիրված են նաև Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները. Պուտին

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստին հրավիրված են նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նաև հայտնել է, որ Ուզբեկստանի և Տաջիկստանի նախագահները նիստին կմասնակցեն տեսակապի միջոցով։