Ապրիլի 24-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիան գյուղի հանրային դպրոցում տեղի ունեցաէ Վրաստանի Անկախության օրվան նվիրված գրական-երաժշտական միջոցառում, որին մասնակցեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի և քաղաքապետարանի պաշտոնատար անձիք:
Ներկա էին նաև Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը, դպրոցի մանկավարժները և ծնողները:
Աշակերտները պետական և մայրենի լեզուներով հետաքրքիր և բազմաբնույթ ելույթներով հանդես եկան։ Գրական խոսքին, երգին ու պարին հաջորդեց Վրաստանի տարածաշրջանների ներկայացումը պատմա-աշխարհագրական ակնարկով, ինչպես նաև ըստ յուրաքանչյուր տարածաշրջանի ավանդույթների և կերակրատեսակների նմուշների։
Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառումն ավարտվեց դպրոցի աշակերտների կողմից ներկայացված գեղեցիկ ցուցահանդեսով։