Պուտինը երկկողմ հանդիպում է անցկացրել Ալիևի հետ

Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում է անցկացրել Ալիևի հետ: 

Հանդիպման մեկնարկին Պուտինը ողջունել է Ալիևի մասնակցությունը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և նշել, որ տարածաշրջանային համագործակցության մեծ ներուժ է տեսնում: 

Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի։