Մայիսի 26-ը Վրաստանի անկախության տոնն է։ Ախալքալաքում օրը նշվեց մեծ շուքով։ Առավոտվանից մարդաշատ էր քաղաքի կենտրոնական այգին, ժամանցի համար զանազան անկյուններ էր ստեղծված՝ խաղեր, զվարճանքի վայրեր եւ տոնավաճառ։
Ժամը 14:00-ից սկսվեց հանդիսավոր մասը. շնորհավորանքի խոսքով ելույթներ ունեցան պաշտոնատար անձիք, մշակութային խմբեր եւ անհատ կատարողներ։
Ցուցադրության էր ներկայացված նաեւ զինտեխնիկա։ Վրաստանի անկախության հռչակման ժամին՝ 17:10-ին հնչեց պետական օրհներգը եւ երկինքը գունավորվեց կապույտ եւ դեղին՝ Ուկրաինայի դրոշի գույներով։
Օրվա մանրամասները՝ լուսանկարներում.