Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, նախնական արդյունքներով, առաջատար է Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Ըստ «Haberturk»-ի տվյալների՝ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, նախնական արդյունքներով, առաջատար է երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ըստ նախնական արդյունքների՝ Էրդողանն ունի ձայների 57,09 տոկոսը, իսկ միացյալ ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 42,91 տոկոս։

Թուրքիայում քվեարկության գործընթացն ավարտվել է տեղական ժամանակով ժամը 17:00-ին։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։