Իսրայելի նախագահ Հերցոգը վաղը կայցելի Ադրբեջան. The Jerusalem Post


Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երեքշաբթի կմեկնի Ադրբեջան՝ այց, որի նպատակն է ամրապնդել Իսրայելի և Իրանին սահմանակից շիա մահմեդական երկրի միջև ռազմավարական կապերը, գրում է The Jerusalem Post-ը։

Երկօրյա այցի ընթացքում Հերցոգը նախատեսում է հանդիպել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և մասնակցել Իսրայելի անկախության 75-ամյակին նվիրված հատուկ միջոցառմանը։

Ալիևն իր նստավայրում պատվո պահակախմբով կդիմավորի Հերցոգին և նրա կնոջը՝ Միխալին: Նախագահները նախատեսում են դիվանագիտական հանդիպում անցկացնել, որին կհաջորդի ճաշը նախագահների ու նրանց կանաց մասնակցությամբ:

Պարբերականը նկատել է, որ Իսրայելի նախագահի այցն Ադրբեջան տեղի է ունենում Բաքու-Թեհրան լարվածության ֆոնին: