Այսօր՝ հունիսի 1-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում կայացավ Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության նախարարի և նախարարության ներկայացուցիչների տեղեկատվական հանդիպումը՝ կրթության և արդարադատության բնագավառում առկա խնդրահարույց հարցերի հետ կապված։ Հանդիպմանը մասնակցում էին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետլիազոր Բեսիկ Ամիրանաշվիլին, Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետ Մելքոն Մակարյանը և մունիցիպալիտետի այլ աշխատակիցներ։
Նախարար Թեա Ախվլեդիանին հանդիպման ընթացքում մանրամասն խոսեց նոր ծրագրի մասին, որն իրենից ներկայացնում է երկլեզու կրթությանայ մոդել եւ այս տարվա սեպտեմբերից կներդրվի Ախալքալաքի դպրոցներում և մանկապարտեզներում։ Նա բացատրեց ծրագրի նշանակությունն ու հնարավորությունները։
Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության նախարարի գրասենյակի նախաձեռնությամբ լայնածավալ տեղեկատվական արշավ է սկսեվել, որը կտևի երեք շաբաթ։ Պետական հիմնարկների համապատասխան աշխատակիցները կտեղեկացվեն երկլեզու ծրագրի մասին։