Նվերներ Ախալքալաքի սոցիալապես անապահով երեխաներին

Այսօր՝ հունիսի 1-ին Կարմիր Խաչի եւ Ախալքալաքի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետում բնակվող սոցիալապես անապահով  100 երեխա ստացավ նվեր։ Նվերները աջակցություն էին Գերմանիայի երեխաներից, որոնք հիմնականում գրենական պիտույքներ էին։

Ախալքալաքի ապագայի տանը Կարմիր խաչի կամավորները եւ քաղաքապետարանի աշխատակոցները հանձնեցին նվերները։

Նշենք, որ Կարմի խաչի Ախալքալաքի ճյուղը քաղաքապետարանի հետ համագործակցությամբ հաճախակի է անցկացնում բարեգործական ակցիաներ։