«Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագրի շրջանակներում «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի աշխատանքային խումբն այցելել էր Ջավախքի Փոքր Խանչալի գյուղ՝ Կաթնապուրի տոնին մասնակցելու համար: Այն Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղում պահպանվել է մինչ օրս և վերածվել ժողովրդական տոնահանդեսի: Տոնը տարեցտարի ավելի ու ավելի մեծ շուքով է նշվում:
Աշխատանքային խմբում ընդգրկվել էին ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը , բանահավաք-ազգագրագետ Արգամ Երանոսյանը, ծագումով Փոքր Խանչալիից կամավորներ Նարինե և Լեյլի Եսոյանները:
Աշխատանքային թիմն այցելել է Թևաթորոս մատուռ , ներկա է գտնվել տոնի տարբեր արարողություններին և տոնահանդեսին: Ջավախքի տոների ուսումնասիրության ծրագրի շրջանակներում թիմի անդամները տոնի անցյալի և ներկայի մասին հարցազրույցներ են ունեցել տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ: