Ուժեղ կարկուտն Ախալքալաքում խոշոր վնասներ է հասցրել

Այսօր՝ հունիսի 13-ին Ախալքալաքում ուժեղ կարկուտ է տեղացել, զգալի վնասներ է հասցվել գյուղատնտեսությանը։

Կարկտի հետեւանքով մունիցիպալիտետում տասնյակ գյուղեր են տուժել, սակայն զգալի չափով վնասը գերակշռում է մունիցիպալիտետի Բարալեթ, Կոչիո եւ հարակից գյուղերում։

Հեղեղված տներ, գոմեր՝ խեղդված անասուններ, ջրով լի պահեստներ, այս ամենին ականատես եղանք Կոչիո գյուղում։ Իրավիճակին տեղում ծանոթացավ նաեւ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Ախալքալաքի քաղաքապետարանի համապատասխան հանձնառողովը վաղվանից այցեր կկատարի կարկտի հետեւանքով տուժող գյուղեր եւ վնասի չափը գնահատելուց հետո բնակիչները փոխհատուցում կստանան։

Մանրամասները՝ դիտեք տեսանյութում