Կարնո քոչարին՝ Ջավախքից Թբիլիսի. LineUp կենտրոնի սաները մասնակցեցին փառատոնի

Վրաստանի պարարվեստի միությունը Թբիլիսիում կազմակերպեց հերթական պարի փառատոնը, որին մասնակցեց LineUp կենտրոնի «Արէ» համույթի խմբերից մեկը։

Համույթի 20-ից ավելի սան Թբիլիսիում ելույթ ունեցավ հանդիսականին ներկայացնելով 2 պար՝ Կարնո քոչարի եւ շալախո։ Համույթի սաները եւ պարուսույց Ռադիկ Եզոյանը պարգեւատրվեցին մեդալներով, վկայականներով եւ հաղթական գավաթով։

Փառատոնի մասնակցությունից հետո LineUp կենտրոնի խումբը փոքրիկ էքսկուրսիա անցկացրեց Թբիլիսիում, այցելելով հայկական եւ վրացական եկեղեցիներ, ժամանցի վայրեր եւ ունենալով հագեցաց օր ուշ երեկոյան վերադարձան Ախալքալաք։

Նշենք՝ լայնափ կենտրոնը Ախալքալաքում գործում է մեկ տարի եւ կենտրոնն ունի 5 խումբ, որոնցից շատերը մասնակցել են տարբեր համերգների Ախալքալաքում եւ այլ քաղաքներում։