Դիմում ենք Վրաստանի նախագահին, վարչապետին եւ ազգային ժողովի նախագահին անտարբեր չմնալ մարդկային ողբերգությանը

Դիմում ենք Վրաստանի վարչապետին, Նախագահին եւ ազգային ժողովի նախագահին անտարբեր չմնալու մարդկային ողբերգությանը, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում։

Ադրբեջանի կառավարությունը 220 օրից ավել է ինչ խախտելով եռակողմ հայտարարությունը փակել է Լաչինի միջանցքը եւ ապօրինաբար անցակետ տեղադրել այնտեղ։ Այդ անցակետը չնայած նրան, որ ապօրինի է տեղադրվել խախտելով եռակողմ հայտարարությունը, հիմա ընդհանրապես փակել է միջանցքը բոլոր տեսակի մեքենաների համար։ Դրա արդյունքում 120 000 մարդ մնացել է լիակատար շրջափակման մեջ առանց սննդի եւ առաջին անհրաժեշտության դեղորայքի։

Լեռնային Ղարաբաղում ներկա դրությամբ զգացվում է հացի, դեղորայքի եւ առաջի անհրաժեշտության ապրանքների սուր պակաս։ Օրեց-օր ահագնացող վտանգը կարող է սովի առջեւ կանգնեցնել հազարավոր մարդկանց, այդ թվում հիվանդների, հղիների, երեխաների եւ ծերերի։

Ջավախք ժողովրդական շարժումը կոչ է անում Վրաստանի նախագահին, ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին միջամտել իրավիճակի հանգուցալուծմանը, որպեսզի մեր տարածաշրջանը զերծ մնա նոր կործանարար պատերազմից եւ ցեղասպանության սարսափելի աղետից։

 

«Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյան