Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտի շրջակայքը, ծայրամասերը․ «Ակտիվ հարձակողական գործողություններ են սկսվել»,-ասաց պատգամավորը։ Հարցին՝ իսկ արդյոք կա՞ն ռուս խաղաղապահներ, պատգամավորը արձագանքեց․ «Հո չեն ցնդել մի օրում, հիմա ճշտում ենք՝ ինչ է կատարվում, լայնամասշտաբ գործողություններ են։ Հիմա հավաքվում ենք, բարձրանում ենք՝ հասկանալու՝ ինչ է կատարվում»,-ասաց պատգամավորը։
